Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

«Կյանքի բանաձև». գինեգործություն

«Կյանքի բանաձև». գինեգործություն

Գիտնականները միայն վերջերս կարողացան ապացուցել, որ «Ֆրանսիական պարադոքսը» բացատրվում է ռեսվերատրոլի՝ կարմիր գինու ազդեցությամբ։ Ֆրանսիայի հարավում սրտանոթային հիվանդությունների բավական ցածր մակարդակ է՝ չնայած նրանց ճարպերով հագեցած սննդակարգին։

 

Շատ գիտնականների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ֆրանսիացիների կողմից շատ օգտագործվող սեւ խաղողից պատրաստված չոր, անապակ գինու մեջ առկա ռեսվերատրոլ կոչվող պոլիֆենոլային միացությունը (հայտնի է որպես «կյանքի բանաձեւ») հզոր հակաօքսիդանտային, հակաքաղցկեղային, հակաշաքարախտային, հակագերճնշումային, հակաբորբոքային ազդեցություն ունի, դանդաղեցնում է օրգանիզմի ծերացումը, իջեցնում է արյան մեջ «վատ» խոլեստերինի եւ տրիգլիցերիդների քանակները եւ այլն։

 

Հետազոտությունները վկայում են, որ մեծ քանակությամբ ռեսվերատրոլ կա խաղողի ցողունի, տերեւների եւ կեղեւի, ինչպես նաեւ գետնընկույզի մեջ։ Գրական տվյալներով՝ ամենաշատ ռեսվերատրոլ պարունակվում է խաղողի կեղեւում եւ կորիզներում։ Իսկ որտե՞ղ է Հայաստանի «կյանքի բանաձեւը»։ Այս հարցն առաջին հերթին հետաքրքրել է ակադեմիկոս, ՀՀ ԱՆ «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» տնօրեն Էմիլ Գաբրիելյանին։ Հենց նրա հանձնարարությամբ եւ ղեկավարությամբ էլ կենտրոնի լաբորատորիայում հետաքրքիր գիտական հետազոտություն է կատարվում։

 

Արտասահմանյան գինեգործական ինդուստրիան շատ է պարծենում, որ իրենց գինիներում մեծ քանակությամբ ռեսվերատրոլ կա։ 10 տարի է, գիտական բազում բանավեճեր են ընթանում, թե ո՞ր երկրի գինիներն են ամենալավը։ Մինչդեռ Հայաստանում դեռեւս ոչինչ արված չէր։ «Մենք, սերտորեն համագործակցելով ՀՀ խաղողապտղագինեգործության գիտական կենտրոնի տնօրեն Ավագ Հարությունյանի հետ, երկարատեւ դիտարկում ենք իրականացրել։ Սկսած խաղողի կանաչ ծիլից մինչեւ հասուն խաղողը։ 15 օրը մեկ՝ Հայաստանի ավելի քան 50 վայրերից (ծովի մակերեւույթից տարբեր բարձրության վրա գտնվող) վերցված նմուշները հետազոտվում էին։ Հատկապես այն վայրերից, ուր խաղողագործությունն ու գինեգործությունը զարգացած են։ Հազարավոր նմուշներ են հետազոտվել։ Բացի այդ, մեզ շատ հետաքրքրում էր, թե գինեգործական թափոնում կա՞, արդյոք, ռեսվերատրոլ, թե՞ ոչ։ Որովհետեւ Հայաստանում տարեկան մոտ 50 հազար տոննա գինեգործական թափոն է գոյանում եւ դեն նետվում։ Լավագույն դեպքում դրանից մեկ անգամ կարող է օղի քաշեն եւ թափեն։ Մինչդեռ աշխարհում այսօր ռեսվերատրոլը մեծ պահանջարկ ունեցող, առողջության համար խիստ արժեքավոր նյութ է։

 

Գիտական հետազոտությունների առաջին մասը վերջերս ներկայացվեց Չեխիայում կազմակերպված միջազգային գիտաժողովում։ Այն բավական մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Որովհետեւ նման լայնածավալ աշխատանք ոչ մի տեղ չի արվել։ Ավելի հաճախ որոշում են, թե գինու մեջ որքան ռեսվերատրոլ կա»,–ասում է լաբորատորիայի փոխտնօրեն, քիմիական գիտությունների թեկնածու Գայանե Խաչվանքյանը։ Ի դեպ, լաբորատորիայում նախ խաղողի կորիզներից, չանչերից ճիշտ նմուշ հանելու եւ ժամանակակից տեխնոլոգիական մոտեցումներով պատրաստման եւ հետազոտման նոր մեթոդ է մշակվել։ Առայժմ կատարված գիտական հետազոտությունների ընդամենը մի փոքր մասն է տպագրվել միջազգային մասնագիտական հանդեսում։ Հետազոտությունների արդյունքներով պարզվել է, որ մեր խաղողում բավականաչափ ռեսվերատրոլ կա։ Իսկ ամենից շատը՝ տերեւներում։ Սա մինչ այժմ անհայտ փաստ է եղել։ Փաստորեն, պատահական չէ, որ դարերով խաղողի տերեւներով տոլմա է փաթաթվում։ Լաբորատորիայում վստահ են, որ գինեգործական թափոնում եւս ռեսվերատրոլ կա եւ այն էլ՝ մեծ քանակներով։ «Հաջորդ քայլով կորոշվի, թե հայկական շուկայում առկա գինիների մեջ ինչ քանակությամբ ռեսվերատրոլ կա։

 

Դեռեւս պատրաստ չենք ասելու, թե հատկապես որ գինիների մեջ է «կյանքի բանաձեւը» գերակշռում։ Առայժմ գիտենք տարբեր երկրների գինիների տվյալները։ Մեզ համար արդեն իսկ ակնհայտ է, որ հայկական գինիներում այն ավելի շատ է»,–տեղեկացնում է Գայանե Խաչվանքյանը։ Լաբորատորիան համագործակցում է գինեգործների ազգային ասոցիացիայի (նախագահ՝ Ավագ Հարությունյան) հետ։ Ասոցիացիան է տրամադրում հետազոտվող նմուշները։ Չի բացառվում, որ գինեգործներն իրենք կառաջարկեն հետազոտել արտադրական իրենց թափոնները։ Շատ հավանական է, որ նրանք ամեն տարի մեծ արժեք ունեցող ու շատ անհրաժեշտ նյութ են թափում։ Գուցե որեւէ կազմակերպություն էլ կկարողանա դրանք ձեռք բերել եւ ռեսվերատրոլի հումքից մեծ պահանջարկ ունեցող կենսաակտիվ հավելում ստեղծել։ «Այս ամենը մեծ հեռանկարներ է բացում մի կողմից՝ մեր երկրում խաղողագործության ինտենսիվ զարգացման, ժողովրդական տնտեսության մեջ դրա նշանակության եւ դերի նորովի գնահատման համար, մյուս կողմից՝ ժամանակակից մի շարք լրջագույն հիվանդությունների բուժման նպատակով, ֆիզիոլոգիական բարձր ակտիվությամբ օժտված ռեսվերատրոլի արդյունավետ կիրառման ապահովման ուղղությամբ։

 

Այժմ մեր կողմից մշակվում է համալիր հետազոտական մի ծրագիր՝ այս ուղղությամբ տարվող աշխատանքներն ըստ ամենայնի խթանելու համար։ Մեր խոր համոզմամբ՝ այս աշխատանքների իրականացումը մեծ ներդրում կլինի երկրի ինչպես գիտության, այնպես էլ տնտեսության, այդ թվում եւ՝ բժշկության զարգացման համար։ Այս աշխատանքների արդյունավետ իրականացման համար մենք ակնկալում ենք կառավարության հովանավորությունն ու աջակցությունը»,–նշեց ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը։

Հեղինակ. Անահիտ ՀԱՅԹԱՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
Լուսանկարը. fimip.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ